Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երկրի յուրաքանչյուր 50-րդ բնակիչն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Երկրի յուրաքանչյուր 50-րդ բնակիչն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
12.02.2021 | 15:45

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 159.3 միլիոնը, վկայում են իշխանությունների, փորձագետների և լրատվամիջոցների տվյալների հիման վրա հիմնված ТАСС-ի հաշվարկները:

Պատվաստվածների մասնաբաժինն աշխարհի բնակչության 2 տոկոսից ավելին է, որը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը 7 միլիարդ 795 միլիոն մարդ է գնահատել 2020-ի կեսերին: Միջին հաշվով, անցած յոթ օրվա ընթացքում, օրական կատարվել է շուրջ 6 միլիոն պատվաստում: Փետրվարի 3-ին պատվաստվածների թիվն առաջին անգամ գերազանցել է կորոնավիրուսով վարակվածների թվին: Համավարակի սկզբից վարակը հայտնաբերվել է 107,8 միլիոն մարդու մոտ, 2,3 միլիոնը մահացել է:


Բոլոր պատվաստումներից ամենաշատը՝ 48 միլիոնը, կատարվել է ԱՄՆ-ում:

Դիտվել է՝ 10941

Մեկնաբանություններ